Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2015 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԻ ԳՐ.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ 3-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ ԹԻՎ 12/1 ԵՎ 12/2 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.02657 ԵՎ 0,0327 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԼՈՒՍԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՈՒ ՍԵՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ  հոդվածի 1-ին մասի 20)-րդ կետով, Հայաստանի Հանրապետության  Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 9-րդ կետով, 72-րդ հոդվածով,  «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով և  հաշվի առնելով համայնքի ղեկավարի  առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության ----- կողմ, ------- դեմ,  —— ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին   ո ր ո շ ու մ  է.

1. Համայնքի Գր.Արզումանյան փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 12/1 և 12/2 հասցեներում գտնվող, սեփականության իրավունքով Լուսիկ Գևորգյանին  և Սենիկ Պետրոսյանին պատկանող բնակելի տան տնամերձ հողամասին կից ավել օգտագործվող 0.02657 և 0,0327 հա հողամասերը /ծածկագիր 09-001-112-014/  ճանաչել  համայնքային սեփականություն: 

2. Թույլատրել համայնքի ղեկավարին հողամասերն ուղղակի վաճառքի միջոցով օտարել փաստացի տիրապետողներին՝ համապատասխանաբար՝ 140290,0 /մեկ հարյուր քառասուն հազար երկու հարյուր իննսուն/  և 172660,0 /մեկ հարյուր յոթանասուներկու հազար վեց հարյուր վաթսուն/ դրամ (ընդամենը 312950,0 դրամ) կադաստրային արժեքով:

3. Առաջարկել հողամասը փաստացի տիրապետողներ Լուսիկ Գևորգյանին  և Սենիկ Պետրոսյանին`  ապահովել սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ գործառույթների և դրանց հետ կապված ծախսերի կատարումը:

4. Համայնքի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner