|  | 
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
 
 | 
| Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com
 | 
| Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 | 
| 23  ապրիլի  2020 թվականի N 46-Ա
 | 
| ԿԱՊԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 7/49 ՀԱՍՑԵՈՒՄ  ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ  ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ  ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ  ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ  0,01385 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ  ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ
 | 
| 
 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի N 723-Ն, 2001 թվականի ապրիլի 12-ի  N 286 որոշումների   և հաշվի առնելով համայնքի  ղեկավարի  առաջարկությունը,  համայնքի ավագանին   ո ր ո շ ու մ  է. 1. ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնք, քաղաք Կապան, Երկաթուղայինների փողոց  թիվ  7/49  հասցեում  գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող  0.01385 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «հասարակական կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիր 09-001-0514-0293) աճուրդային կարգով օտարել` ավտոտեխսպասարկման  կետ կառուցելու նպատակով, մեկնարկային գինը 1 433 300  ՀՀ դրամ:  2..Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասերի աճուրդի կազմակերպումը և իրականացումը:   | 
| 
 | Կողմ -10  ԱՆՏՈՆՅԱՆ ԱՐԵՆ ԱՍՐՅԱՆ ՎԱՉԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԼԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՎԱՀԵ ԴԱՎԹՅԱՆ ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՄՈ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՊՈԼԵՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԺԱՆ | Դեմ -0  | Ձեռնպահ -0  | 
 | 
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ
 
 
 
 | 
| | Կից փաստաթղթեր՝ | 
|  | (39.81 Կբ) |  | 
 | 
|  | 
|  | 
| | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է | 
 | 
|  | 
|  |