Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 մայիսի 2016 թվականի N 13-Ա

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի ԹԻՎ 2 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ և 14-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը նիստի օրակարգը հաստատելու մասին, որոշման նախագծի քվեարկության   8  կողմ,   0   դեմ,  0  ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին    ո ր ո շ ու մ  է.

Հաստատել Կապան համայնքի ավագանու 2016 թվականի մայիսի  4-ի  թիվ 2 նիստի օրակարգը.

1.Կապան համայնքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 97-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

2.Կապան համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 100-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

3.Համայնքի սեփականություն համարվող մի շարք բնակարաններ անհատույց /նվիրատվության կարգով/ օտարելու մասին

4.Համայնքի սեփականություն համարվող գույքը՝ հասարակական նշանակության շինությունները և դրանց սպասարկման հողամասերը անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին

5.2005 թվականի օգոստոսի 16-ին կնքված հողի վարձակալության պայմանագրում փոփոխություններ և լրացում կատարելու մասին

6.Կապան քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգի 3 հասցեում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող 0,0343 հա հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման 2009 թվականի սեպտեմբերի 25-ին կնքված պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին

7.Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Ձորք թաղամասի թիվ 4/36 հասցեում գտնվող 23,8 քառ.մ. ոչ բնակելի տարածքը հրապարակային սակարկություններով օտարելու մասին

8.Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 3/37 հասցեում գտնվող 51,4 քառ.մ. ոչ բնակելի տարածքը հրապարակային սակարկություններով օտարելու մասին

9.Կապան համայնքի վարչական սահմաններում գտնվող, «Անհայտ» քաղաքացիներին որպես սեփականություն փոխանցված հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին

10.Համայնքային սեփականություն հանդիսացող, Ռ. Մինասյան փողոցի թիվ 25ա/10 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,01196 հա հողամասը բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով վաճառելու մասին

11.Համայնքային սեփականություն հանդիսացող, Շահումյան փողոցի թիվ 9/5/2 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,002 հա հողամասը ավտոտնակ կառուցելու նպատակով աճուրդով վաճառելու մասին

12.Համայնքային սեփականություն հանդիսացող, Բարաբաթում թաղամասի թիվ 65/1/1 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,11141 հա հողամասը բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով վաճառելու մասին

13. Համայնքի սեփականություն հանդիսացող, Բեխ թաղամասում գտնվող գյուղատնտեսական նշանակության բազմամյա տնկարկների հողերից 0,15 հա հողամասը հրապարակային սակարկություններով վարձակալությամբ օգտագործման տրամադրելու մասին

14.Համայնքի սեփականություն հանդիսացող, Բաղաբերդ թաղամասում գտնվող գյուղատնտեսական նշանակության վարելահողերից 0,05482 հա հողամասը հրապարակային սակարկություններով վարձակալությամբ օգտագործման տրամադրելու մասին

15. Համայնքի սեփականություն հանդիսացող, Բաղաբերդ թաղամասում գտնվող գյուղատնտեսական նշանակության վարելահողերից 0,00401 հա հողամասը հրապարակային սակարկություններով վարձակալությամբ օգտագործման տրամադրելու մասին

16. Համայնքի սեփականություն հանդիսացող, Դավիթ-Բեկ թաղամասի թիվ 8/5 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման 0,006 հա հողամասը հասարակական կառուցապատման նպատակով աճուրդով վաճառելու մասին

17.Համայնքի Գ. Նժդեհ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 66/1 հասցեում գտնվող 0,02 հա հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու և պետական գրանցումից հետո ուղղակի վաճառքի միջոցով Իշխան Հովհաննիսյանին օտարելու մասին


Կողմ -8

ՊԵՏՐՈՍՅԱՆ ՎԱՀԵ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԼԵՆ

ԹՈՒՄԱՆՅԱՆ ԱՐԱ

ՄԵԼԻՔՅԱՆ ՄՈՒՐԱԴ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՊՈԼԵՈՆ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԺԱՆ

ՇԱՀԻՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ՍԱՀԱԿՅԱՆ ԱՐԹՈՒՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
voroshum
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner