Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման, հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և հաշվի առնելով Նարեկ Սահակյանի դիմումը, ո ր ո շ ու մ ե մ․
Ըստ օրենքի ժառանգության իրավունքով Նարեկ Յուրիկի Սահակյանին պատկանող Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղում գտնվող 0․0331 հա տնամերձ հողամասին և 84․3 քառ․մ մակերեսով անասնաշենքին տրամադրել հասցե՝ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Դավիթ Բեկ, Գետափի փողոց, թիվ 42 անասնաշենք։