Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 135
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱՍՄԻԿ ՂՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ (ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ) ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ 2021 ԹՎԱԿԱՆԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանարպետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տարամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 12-րդ կետով և  հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,  համայնքի ավագանին  որոշում  է.

1.Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու հետևյալ ծրագրերի հայտերը․

1) ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի հասարակական շենքերի նորոգում՝ Ծավ բնակավայրի վարչական շենքի /նախկինում գյուղապետարանի/ վերանորոգում, Վերին Խոտանան բնակավայրի հանդիսությունների սրահի նորոգում, Չափնի բնակավայրի հանդիսությունների սրահի նորոգում, Շիկահող բնակավայրի ակումբի շենքի տանիքի վերանորոգում, Դավիթ Բեկ գյուղի մշակույթի տան շենքի վերականգնում, Վարդավանք գյուղի ակումբի շենքի վերանորոգում, Արծվանիկ բնակավայրի բուժկետի վերանորոգում, Թիվ 3 երաժշտական դպրոց ՀՈԱԿ-ի ջեռուցման համակարգի կառուցում, Մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոց ՀՈԱԿ-ի շենքի վերանորոգում ծրագրային հայտ, հավելված 1։  

2) ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Սևաքար գյուղի ջրամատակարարման համակարգի վերակառուցում,  Վարդավանք գյուղի ջրամատակարարման համակարգի վերակառուցում և Չափնի գյուղի ջրամատակարարման համակարգի վերակառուցում ծրագրային հայտ, հավելված 2։

3) ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Աճանան գյուղի ոռոգման համակարգի վերակառուցում ծրագրային հայտ, հավելված 3։

4) ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի 12 նկուղային և կիսանկուղային հարկերի նորոգում ու  Կապան քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի 16 հարթ և 9 լանջավոր տանիքների վերանորոգում ծրագրային հայտ, հավելված 4։

5) ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Դավիթ Բեկ հրապարակի, Ռ․ Մինասյան փողոցի մայթերի հիմնանորոգում, հենապատերի վերանորոգում, Կավարտ գետակի մի հատվածի մաքրում և հենապատի վերանորոգում, Կապան քաղաքի Թումանյան փողոցի մայթերի և աստիճանների հիմնանորոգում, հենապատերի վերանորոգում, Կապան քաղաքի Ռ․ Մելիքյան փողոցի մայթերի և աստիճանների հիմնանորոգում, հենապատերի վերանորոգում, Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի մուտքի և 9, 13, 17, 18, 19 շենքերի բակերի հիմանորոգման աշխատանքներ, Կապան քաղաքի Ձորք թաղամասի հիմնական փողոցը և հարակից 4, 5, 6, 12, 13 և 15 շենքերի բակերի հիմնանորոգման աշխատանքներ, Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 14, 15, 16, 18, 19, 20, 21 շենքերի բակերի նորոգման աշխատանքներ, Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 5, 8 շենքերի բակերի նորոգման աշխատանքներ, Կապան քաղաքի Մանուկյան փ․ N 3, 5 և Թումանյան փ․ N 16, 18 շենքերի բակերի հիմնանորոգման աշխատանքներ,Կապան քաղաքի Մ․ Հարությունյան փողոցի Շահումյան փողոցից մինչև ոստիկանության վարչություն հատվածի և N 10, N 12, N 14 շենքերի բակերի հիմնանորոգման աշխատանքներ, Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 2, 9, 10, 11, 13, 14, 15, 17, 19, 20, 21, 23, 25, 27, 29, 31, 33, 39, 39ա շենքերի բակերի նորոգման աշխատանքներ, Կապան քաղաքի Ա․ Մանուկյան փողոցի մայթի մի հատվածի /Թումանյան, Հ․ Ավետիսյան, Ա․ Մանուկյան փողոցների հատման կամրջից մինչև Ա․ Մանուկյան 1-ին նրբանցք թիվ 2 բ/բ շենքի դիմաց/ վերանորոգում, ծառատնկում, կանաչապատ տարածքների վերականգնում և բարեկարգում և Կապան համայնքի Գեղանուշ գյուղ տանող ճանապարհի վերանորոգում․ հատված կմ2+700-կմ4+565 ծրագրային հայտ, հավելված 5։

 2. Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Սյունիքի մարզպետարան ներկայացնել  ծրագրերի ամբողջական փաթեթները։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՍՄԻԿ ՂՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.79 Կբ)
(35.56 Կբ)
(64.11 Կբ)
(58.59 Կբ)
(45.22 Կբ)
(41.19 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner