Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18)-րդ և 19)-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 4-րդ գլուխների պահանջներով,հիմք ընդունելով համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Կապան համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու» N 143-Ն որոշման 9)-րդ կետի ա. և բ. ենթակետերի պահանջները և հաշվի առնելով ԱՁ Արմինե Մովսիսյանի ոգելից և ալկոհոլային խմիչքի և ծխախոտի վաճառքի թույլտվություն ստանալու մասին 08.02.2019թ. հայտը, որոշում եմ
1. Տալ թույլտվություն ԱՁ Արմինե Մովսիսյանին /ՀՎՀՀ 78661423/` Կապան համայնքի Ռաֆայել Մինասյան փողոցի թիվ 12 հասցեում գտնվող առևտրի օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքի և ծխախոտի առուվաճառք իրականացնելու համար:
2.Թույլտվությունը տալ 2019 թվականի համար ըստ եռամսյակների՝ սահմանված տուրքը վճարելուց հետո: