Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 օգոստոսի 2017 թվականի N 68-Ա

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի ԹԻՎ 5 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը նիստի օրակարգը հաստատելու մասին, որոշման նախագծի քվեարկության   10  կողմ,    0  դեմ,    0  ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին   ո ր ո շ ու մ  է.

Հաստատել Կապան համայնքի ավագանու 2017 թվականի օգոստոսի 23-ի թիվ 5 արտահերթ նիստի օրակարգը.

1.««Սյունիք» օդանավակայան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կոնցեսիոն պայմանագրի կնքման համաձայնություն տալու մասին

2.Կապան համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 82-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

3.Կապան համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին

4.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը հաստատելու մասին

5.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի կողմից սոցիալական աջակցության տրամադրման կարգը և չափորոշիչները հաստատելու մասին

6.Համայնքի սեփականություն հանդիսացող, Բաղաբուրջ թաղամասում հուշահամալիրի հարևանությամբ գտնվող գյուղատնտեսական նշանակության խոտհարքերի հողերից 1,4 հա հողամասը հրապարակային սակարկություններով աճուրդով վաճառելու մասին

7.Համայնքային սեփականություն հանդիսացող, Ձորք թաղամասի թիվ 11/5 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,01523 հա հողամասը բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով վաճառելու մասին

8.Համայնքային սեփականություն հանդիսացող, Շահումյան փողոցի թիվ 23/3 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0,024 հա հողամասը հասարակական կառուցապատման նպատակով աճուրդով վաճառելու մասին

9.Համայնքային սեփականություն հանդիսացող, Շահումյան փողոցի թիվ 29/10 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0,01118 հա հողամասը հասարակական կառուցապատման նպատակով աճուրդով վաճառելու մասին

10.Սյունիքի մարզի Կապան համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և համայնքի սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության 0,013 հա հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին

11.Կապան համայնքի վարչական սահմաններում, Շղարշիկ թաղամասի թիվ 49/1 հասցեում գտնվող, «անհայտ» քաղաքացու որպես սեփականություն փոխանցված 0,00723 հա հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին

12.Սյունիքի մարզի Կապան համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և պետության սեփականություն հանդիսացող անտառային հողերից 5,15 հա թփուտների հողատեսքի հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին

13.Սյունիքի մարզի Կապան համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 35,81 հա հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին


Կողմ -10

ԲԱԴԱԼՅԱՆ ԱԻԴԱ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՎԱՀԵ

ԴԱՎԹՅԱՆ ՆԱՐԵԿ

ԴԱՎԹՅԱՆ ՍՊԱՐՏԱԿ

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ԱՐԱՄ

ՄԵԼԻՔՅԱՆ ՄՈՒՐԱԴ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՊՈԼԵՈՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԱ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԺԱՆ

ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(48.45 Կբ) voroshum
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner