Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42)-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 1729-Ն, 2006 թվականի ապրիլի 20-ի թիվ 723-Ն, 2000 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը հաստատելու մասին» թիվ 656 որոշումները և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համաձայնություն տալ Կապան համայնքի ղեկավարի կողմից հողերի պետական հաշվառման 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ընթացիկ տվյալների հիման վրա կազմված համայնքի հողային հաշվեկշռին՝ համաձայն հավելվածի:
2. Համայնքի ղեկավարին՝ կազմված հողային հաշվեկշիռը սահմանված կարգով համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին:
|