Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24) կետով, համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասի, 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, 2003 թվականի ապրիլի 17-ի «Բազմաբնակարան բնակելի շենքերի, բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների, առանձին կանգնած հասարակական ու արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատելու մասին» թիվ 470-Ն, Կապան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 101-Ա որոշումների, քննության առնելով Վիլեն Հայրապետյանի դիմումը. ո ր ո շ ու մ ե մ
1.Համայնքի Կապան քաղաքի Մ.Հարությունյան փողոցի թիվ 4/34 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի կառուցապատման գոտում Վիլեն Հայրապետյանի կողմից ինքնակամ կառուցած, համայնքային սեփականություն գրանցված երկհարկանի շինությունը, որի առաջին հարկում 16.7 քառ.մ մառան է, իսկ երկրորդ հարկում 16.7քառ.մ օժանդակ շինություն, 0.00167 հա սպասարկման հողամասով 87010.0 /ութսունյոթ հազար տասը/ դրամով (16.7x20000x0.11=36740.0 դրամ մառանի, 16.7x20000x0.11=36740.0 դրամ օժանդակ շինության և 16.7x810=13530.0դրամ հողամասի համար) ուղղակի վաճառքի միջոցով օտարել Վիլեն Հայրապետյանին: 2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: