Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԾՎԱՆԻԿ ԳՅՈՒՂԻ ՆՈՐ ՋՈՒՐ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ, ԹԻՎ 5, 6, 7, 8, 9 ԵՎ 10 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 481-րդ և 60-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի ը) ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի թիվ 1269-Ն որոշման և հիմք ընդունելով էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 2012 թվականի նոյեմբերի 27-ին տրված ՇԱԹՎ-29/232 (նախկին 14/179) օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը, թիվ ԼՎ-232 լեռնահատկացման ակտը և էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2016 թվականի դեկտեմբերի 29-ի ընդերքի տեղամասի ընդլայնման և թույլտվության ժամկետի երկարաձգման մասին թիվ 134-Ա հրամանը, հաշվի առնելով համայնքի ղեկավարի  առաջարկությունը,  համայնքի ավագանին    ո ր ո շ ու մ  է.

1. Կապան համայնքի վարչական տարածքում` Արծվանիկ գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր» կատեգորիայի «արդյունաբերական օբյեկտների հողեր» գործառնական նշանակության ներքոհիշյալ հողամասերը ընդերքօգտագործման  նպատակով /որպես պոչամբար/  առանց մրցույթի կառուցապատման իրավունքով մինչև 2041 թվականի մայիսի  30-ը տրամադրել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը ` 

1) Նոր Ջուր թաղամասի թիվ 5 հասցեում գտնվող 3.9341 հա  /ծածկագիր 09-018-0111-0584/  732930.0 /յոթ հարյուր երեսուներկու հազար ինը հարյուր երեսուն/ դրամ, 

2) Նոր Ջուր թաղամասի թիվ 6 հասցեում գտնվող 8.8107 հա  /ծածկագիր 09-018-0111-0586/  1641440.0 /մեկ միլիոն վեց հարյուր քառասունմեկ հազար չորս հարյուր քառասուն/ դրամ, 

3) Նոր Ջուր թաղամասի թիվ 7 հասցեում գտնվող 10.2747 հա  /ծածկագիր 09-018-0111-0588/  1914180.0 /մեկ միլիոն ինը հարյուր տասնչորս հազար մեկ  հարյուր ութսուն/ դրամ, 

4) Նոր Ջուր թաղամասի թիվ 8 հասցեում գտնվող 8.4748 հա  /ծածկագիր 09-018-0111-0589/  1578860.0 /մեկ միլիոն հինգ հարյուր յոթանասունութ հազար ութ հարյուր վաթսուն/ դրամ, 

5) Նոր Ջուր թաղամասի թիվ 9 հասցեում գտնվող 4.5151 հա  /ծածկագիր 09-018-0111-0582/  841170.0 /ութ հարյուր քառասունմեկ հազար մեկ հարյուր յոթանասուն/ դրամ , 

6) Նոր Ջուր թաղամասի թիվ 10 հասցեում գտնվող 1.9866 հա  /ծածկագիր 09-018-0111-0587/  370110.0 /երեք հարյուր յոթանասուն հազար մեկ հարյուր տասը/ դրամ տարեկան վարձավճարով: 

2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.92 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner