Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2016 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԸ՝ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՆԺԱՄԿԵՏ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20)-րդ կետի, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի դրույթներով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի     5-րդ մասի 2-րդ պարբերությամբ, 13-րդ հոդվածի 2-րդ մասի գ) կետով, որոշման նախագծի քվեարկության      կողմ,       դեմ,      ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին    ո ր ո շ ու մ   է. 

1. Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել համայնքի սեփականություն համարվող հետևյալ հասարակական նշանակության շինությունները և դրանց սպասարկման հողամասերը անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Կապան քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին՝ իրենց կանոնադրական նպատակներին համապատասխան շահագործման և պահպանության նպատակով.

1) Շահումյան փողոց 20/1 հասցեում գտնվող 1169,6 ք.մ. մակերեսով ՆՈՒՀ-ի շենքը և 25,8 ք.մ. մակերեսով փայտանոցը՝ 0,2313 հա ընդհանուր սպասարկման հողամասով՝  «Կապանի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը

2) Բաղաբերդ թաղամաս 11 հասցեում գտնվող 1778,5 ք.մ. մակերեսով ՆՈՒՀ-ի շենքը 0,313 հա սպասարկման հողամասով՝ «Կապանի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը

3) Շահումյան փողոց 42 հասցեում գտնվող 936,5 ք.մ. մակերեսով ՆՈՒՀ-ի 1 մասնաշենքը և 367,65 ք.մ. մակերեսով ՆՈՒՀ-ի 2 մասնաշենքը, համապատասխանաբար 0,18 հա և 0,063 հա սպասարկման հողամասերով՝ «Կապանի թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը

4) Բաղաբերդ թաղամաս 17/57 հասցեում գտնվող 75,3 ք.մ. մակերեսով ՆՈՒՀ-ի 1 մասնաշենքը և 224,5 ք.մ. մակերեսով ՆՈՒՀ-ի 2 մասնաշենքը՝ «Կապանի թիվ 5 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը

5) Մինաս Պապյան փողոց 14 հասցեում գտնվող 1207,3 ք.մ. մակերեսով ՆՈՒՀ-ի շենքը 0,2228 հա սպասարկման հողամասով՝ «Կապանի թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը

6) Գարեգին Նժդեհ փողոց 26 հասցեում գտնվող 2383,2 ք.մ. մակերեսով ՆՈՒՀ-ի շենքը և 22,8 ք.մ. մակերեսով կաթսայատունը՝ 0,2515 հա ընդհանուր սպասարկման հողամասով՝ «Կապանի թիվ 7 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը

7) Հունան Ավետիսյան փողոց 3 հասցեում գտնվող 31,6 ք.մ. մակերեսով լողավազանը և 1123,8 ք.մ. մակերեսով ՆՈՒՀ-ի շենքը 0,36994 հա ընդհանուր սպասարկման հողամասով, Կավարտ թաղամաս 1/2 հասցեում գտնվող 714 ք.մ. մակերեսով ՆՈՒՀ-ի շենքը 0,125 հա սպասարկման հողամասով՝  «Կապանի թիվ 8 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը

8) Շահումյան փողոց 8 հասցեում գտնվող 1038,9 ք.մ. մակերեսով ՆՈՒՀ-ի շենքը 0,3213 հա սպասարկման հողամասով՝ «Կապանի թիվ 9 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը

9) Շինարարների փողոց 10 հասցեում գտնվող 1104,85 ք.մ. մակերեսով ՆՈՒՀ-ի շենքը 0,226 հա սպասարկման հողամասով՝ «Կապանի թիվ 10 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը

10) Հալիձոր թաղամաս 8/33 հասցեում գտնվող 542,5 ք.մ. մակերեսով ՆՈՒՀ-ի շենքը՝ «Կապանի թիվ 12 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը

11) Ձորք թաղամաս 20 հասցեում գտնվող 4715,1 ք.մ. մակերեսով ՆՈՒՀ-ի շենքը 0,72 հա սպասարկման հողամասով՝  «Կապանի թիվ 13 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը

2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner