Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ, 62-րդ և 65-րդ կետերի, հաշվի առնելով Գարիկ Զաքարյանի դիմումը և կից փաստաթղթերը, ո ր ո շ ու մ ե մ․
Վերահասցեավորել ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Գարիկ Գուրգենի Զաքարյանին պատկանող Կապան համայնքի Կապան քաղաքի Շինարարների փողոցի 24 շենքի 38ա հասցեում գտնվող 51․4 քառ․մ մակերեսով բնակարանը և տրամադրել նոր հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք․Կապան, Շինարարների փողոց, 24 շենք, 41 բնակարան։