Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 142
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 հոկտեմբերի 2019 թվականի N 1276-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քննելով Սուրեն Հմայակի Ոսկանյանի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված վարչական իրավախախտման վերաբերյալ գործը, 

ՊԱՐԶԵՑԻ

Սուրեն Ոսկանյանը Սյունիքի մարզի Կապան համայնքի, Կապան քաղաքի Արփիկ թաղամասում, առանց հողօգտագործման իրավունք ունենալու համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ (առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի) կառուցել է բնակելի տուն՝ 33,2քմ մակերեսով, սանհանգույց՝ 2,93քմ մակերեսով, ամառային խոհանոց՝ 18,84քմ մակերեսով, ծածկ՝ 10,28քմ մակերեսով, աստիճանահարթակ՝ 4,86քմ մակերեսով և հենապատ՝ ընդհանուր 32,48քմ մակերեսով։ Այսինքն Սուրեն Ոսկանյանը կատարել է վարչական իրավախախտում (զանցանք), որը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով, մեղավոր է այն կատարելու մեջ և ենթակա է վարչական պատասխանատվության։
 Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի   1-ին մասի 26-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին, 2191-րդ հոդվածի 3-րդ մասերով և 282-րդ հոդվածով, 
  

ՈՐՈՇԵՑԻ

 1. Սուրեն Հմայակի Ոսկանյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար որպես վարչական տույժ նշանակել տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի՝ 400000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամի  չափով:
2. Նշանակված տուգանքը ենթակա է վճարման (ՀՀ ՖՆ գործառնական վարչության հ/հ 900315201153) սույն որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան  տասնհինգ օրվա ընթացքում, իսկ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:  
3. Սույն որոշմամբ նշանակված տուգանքի վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը կներկայացվի հարկադիր կատարման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքին համապատասխան` վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ եռամսյա ժամկետում:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
5. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Կապան համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner