Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18)-րդ և 19)-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 4-րդ գլուխների պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 05-ի «Կապան համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին» N 107-Ն որոշման 11)-րդ կետի ա. ենթակետը և հաշվի առնելով ԱՁ Սուրեն Ոսկանյանի հանրային սննդի կազմակերպման և իրացման համար թույլտվություն ստանալու մասին 01.02.2020 թվականի հայտը, որոշում եմ
1.Տալ թույլտվություն ԱՁ Սուրեն Ոսկանյանին /ՀՎՀՀ 78664525 /` Կապան համայնքի Սյունիք բնակավայրի Գաղթականներ փողոցի թիվ 38/2,6,43 հասցեում գտնվող հանրային սննդի օբյեկտում հանրային սննդի կազմակերպման և իրացման համար:
2.Թույլտվությունը տալ 2020 թվականի համար ըստ եռամսյակների՝ սահմանված տուրքը վճարելուց հետո: