Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 731-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, հիմք ընդունելով «ՏՐԻՎԻՈՒՄ ԷՔՍՊԵՐՏ» ՍՊ ընկերության 17․06․2025թ․ եզրակացությունը, որակավորում ունեցող անձի կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը /ծածկագիր` 2023FFFCQM/ և հաշվի առնելով Սիլվա Ավետիսյանի դիմումը, կից փաստաթղթերը. ո ր ո շ ու մ ե մ
1.Կապան համայնքի Կապան քաղաքի Դավիթ Բեկ թաղամասի թիվ 9/20 հասցեին կից բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0.01076 հա մակերեսով հողամասում Սիլվա Ժորայի Ավետիսյանի կողմից ինքնակամ կառուցված կիսանկուղային հարկով երկհարկանի շինությունը՝ 108․7 քառ․մ արտաքին /93․7 քառ․մ ներքին/ մակերեսով բնակելի տունը, 15․0 քառ․մ արտաքին /12․0 քառ․մ ներքին/ մակերեսով լոգարանը, 10․7 քառ․մ մակերեսով հարթակը, որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և համարել համայնքային սեփականություն` առանձնացնելով 0.01076 հա մակերեսով սպասարկման հողամաս:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված շինությանը տրամադրել հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք. Կապան, Դավիթ Բեկ թաղամաս, թիվ 9/21 բնակելի տուն։