Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 05022015-09-0018 վկայականը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության 10 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Կապան համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի թիվ 6/3/2 հասցեում գտնվող, բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերից 0.00174 հա հողամասը /ծածկագիր 09-001-0513-0186/ օժանդակ շինության հողամասի ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Արտաշես Համբարձումյանին 21620,0 /քսանմեկ հազար վեց հարյուր քսան/ դրամ կադաստրային արժեքով:
2. Համայնքի ղեկավարի պաշտոնակատարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: