| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5)-րդ կետով և 82-րդ հոդվածով, համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի դրույթների և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է. 1.Հաստատել Կապան համայնքի 2018 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը` 2)եկամուտների գծով`  1835835,9 հազար դրամ 3)ծախսերի գծով`1684015,9  հազար դրամ :  2.Հաստատել բյուջեի տարեկան հաշվետվությունները համաձայն հետևյալ հավելվածների. 1)Համայնքի բյուջեի եկամուտների կատարման վերաբերյալ հաշվետվությունը ըստ առանձին եկամտատեսակների` հավելված N 1,  2)Համայնքի բյուջեի ծախսերի կատարման վերաբերյալ հաշվետվությունը ըստ գործառնական դասակարգման` հավելված N 2,  3)Համայնքի բյուջեի ծախսերի կատարման վերաբերյալ հաշվետվությունը ըստ տնտեսագիտական դասակարգման` հավելված N 3,  4)Համայնքի բյուջեի հավելուրդի կամ դեֆիցիտի` /պակասուրդի/  կատարման վերաբերյալ հաշվետվությունը` հավելված N 4,  5)Համայնքի բյուջեի դեֆիցիտի /պակասուրդի/ ֆինանսավորման աղբյուրների կամ հավելուրդի օգտագործման ուղղությունների կատարման վերաբերյալ հաշվետվությունը` հավելված N 5:        |