Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 ապրիլի 2018 թվականի N 40-Ա

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի ԹԻՎ 2 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը նիստի օրակարգը հաստատելու մասին, որոշման նախագծի քվեարկության   9  կողմ,  0  դեմ,   0  ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է.

Հաստատել Կապան համայնքի ավագանու 2018 թվականի ապրիլի 4-ի թիվ 2 արտահերթ նիստի օրակարգը.

1.Կապան համայնքի 2018-2022թթ զարգացման ծրագիրը հաստատելու մասին

2.Կապան համայնքի 2018 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին

3.Կապան համայնքի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, ջրային նպատակային նշանակության 0,03523 հա հողամասը մրցույթով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու համաձայնություն տալու մասին

4.Կապան համայնքի վարչական տարածքում, պետական սեփականություն հանդիսացող, ջրային նպատակային նշանակության 0,00912 հա հողամասը մրցույթով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու համաձայնություն տալու մասին

5.Կապան համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերից ընդերքօգտագործման նպատակով «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը առանց մրցույթի կառուցապատման իրավունքով 5,92592 հա հողամաս տրամադրելու մասին

6.Կապան համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նշանակության հողերից 0,45507 հա հողամասը «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ տրամադրելու մասին

7.Կապան համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նշանակության հողերից 0,10722 հա հողամասը «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ տրամադրելու մասին

8.Կապան համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության հողերից 1,7437 հա հողամասը «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ տրամադրելու մասին

9.Կապան համայնքի Ծավ գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,01585 հա վարելահողը ուղղակի վաճառքի միջոցով «Էներգացանցշին» բաց բաժնետիրական ընկերությանը օտարելու մասին

10. Կապան համայնքի Ձորաստան բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին

11.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում աղբահանության իրականացման կարգը՝ ժամանակացույցը, աղբամանների /կոնտեյներներ/ տեղադրման վայրերի սխեմաները, դրանց տեսակները և քանակը հաստատելու մասին

12. Կապան համայնքի վարչական տարածքում գտնվող, որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին


Կողմ -9

ԱՆՏՈՆՅԱՆ ԱՐԵՆ

ԱՍՐՅԱՆ ՎԱՉԵ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԼԵՆ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՎԱՀԵ

ԴԱՎԹՅԱՆ ՆԱՐԵԿ

ԴԱՎԹՅԱՆ ՇԱՆԹ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՄՈ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(432.51 Կբ) Voroshum
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner