| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20)-րդ կետով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ կետով և հաշվի առնելով համայնքի  ղեկավարի  առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության     կողմ,    դեմ,     ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում աղբահանության կարգը, այդ թվում. 1) աղբահանության ժամանակացույց սահմանել՝  նվազագույնը շաբաթը 6 անգամ, 2) համայնքի վարչական տարածքում տեղադրել 401 (չորս հարյուր մեկ) հատ աղբաման, որից 121 (մեկ հարյուր քսանմեկ) հատ պլաստմասե և 280 (երկու հարյուր ութսուն) հատ մետաղական: 3) հաստատել աղբամանների  (կոնտեյներների) տեղադրման վայրերի սխեմաները համաձայն սույն որոշման թիվ 1-15 հավելվածների: 2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:   |