Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22) կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշումով, հաշվի առնելով «Վամաքս» ՍՊ ընկերության դիմումը. ո ր ո շ ու մ ե մ
1.Սեփականության իրավունքով «Վամաքս» ՍՊ ընկերությանը պատկանող, Կապան համայնքի Սյունիք գյուղի Գործարանային փողոցի թիվ 1/2, թիվ 1/3, թիվ 1/1,3/1, թիվ 1/6 և թիվ 1/7 հասցեներում գտնվող գույքերի միավորման արդյունքում առաջացած նոր գույքային միավորին տրամադրել հասցե. Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Սյունիք, Գործարանային փողոց, թիվ 1/2-3,1/1,3/1,1/6-7:2.Նոր առաջացած գույքին տրամադրել նոր հասցե. Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Սյունիք, Գործարանային փողոց, թիվ 1/8: