Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 97
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հունիսի 2019 թվականի N 847-Ա

ՊԵՏԱԿԱՆ /ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ/ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ԵՎ ԿԱՊԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 30-րդ գլխի դրույթներով, հիմք ընդունելով Արարատ Սերյոժայի Կարապետյանի 10․06․2019թ․ դիմումը՝ Կապան քաղաքային համայնքի ավագանու 02․02․2012թ․ թիվ 6-Ա և Կապան քաղաքային համայնքի ղեկավարի 13․03․2012թ․ թիվ 338-Ա որոշումների հիման վրա 27․03․2012թ․ կնքված և նոտարական կարգով վավերացված պետական /համայնքային/ սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիրը լուծելու մասին, որոշում  եմ

1․ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Արարատ Սերյոժայի Կարապետյանի հետ կնքել համաձայնագիր՝ Կապան քաղաքային համայնքի ավագանու 02․02․2012թ․ թիվ 6-Ա և Կապան քաղաքային համայնքի ղեկավարի 13․03․2012թ․ թիվ 338-Ա որոշումների հիման վրա 27․03․2012թ․ կնքված և նոտարական կարգով վավերացված (գրանցված է սեղանամատյանում 1000) պետական /համայնքային/ սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիրը լուծելու մասին։ 
2․ Ուժը կորցրած ճանաչել Կապան քաղաքային համայնքի ղեկավարի 2012 թվականի մարտի 13-ի թիվ 338-Ա որոշումը։ 
3․ Սույն որոշման առաջին կետում նշված պետական /համայնքային/ սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման ՀՀ ԱԳԿԿ  Սյունիքի մարզային ստորաբաժանումում:

  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner