Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 22.1 կետով, հիմք ընդունելով «ՏՐԻՎԻՈՒՄ ԷՔՍՊԵՐՏ» ՍՊ ընկերության 18․06․2025թ. եզրակացությունը և հաշվի առնելով Սեյրան Առաքելյանի դիմումը, կից փաստաթղթերը, որոշում եմ
1. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 07112024-09-0100 վկայականի համաձայն ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Առաձաջոր գյուղի 1-ին փողոցի 37/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Սեյրան Վոլոդյայի Առաքելյանին պատկանող, 0.05 հա մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված 31․4 քառ․մ մակերեսով այգետնակը, որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական։