Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին« N 2387-Ն որոշման և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Գեղանուշ գյուղում գտնվող «Գետին բաղ թաղամասն» անվանակոչել «Գետին այգի թաղամաս»:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք գյուղում «Բագրատունի փողոց» անվանակոչել «Բագրատունյաց փողոց»,
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք գյուղում «Մուսաբեկ փողոց» անվանակոչել «---------------- փողոց»,
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Օխտար գյուղում «Չոբանլու թաղամասն» անվանակոչել «---------------- փողոց»,
5. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: