Ղեկավարվելով ,,Տեղական իրնքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի մարտի 16-ի ,,Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին,, թիվ 298-Ն որոշումը, ո ր ո շ ու մ ե մ.
1.Կապան համայնքի տարածքում 2020 թվականի մարտի 16-ից ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ դադարեցնել համայնքային ենթակայությամբ գործող նախադպրոցական, արտադպրոցական հաստատությունների, մանկական կենտրոնի ուսումնական գործընթացը, ինչպես նաև ակումբագրադարանային միավորման, մշակույթի կենտրոնի և արվեստի թանգարանի աշխատանքները:
2.Ստեղծել արագ արձագանքման խմբեր ըստ բնակավայրերի:
3.Համայնքի ղեկավարի տեղակալին, աշխատակազմի քարտուղարին և կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետին՝
իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները: