Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման, հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և հաշվի առնելով Մերի Սաֆարյանի դիմումը, ո ր ո շ ու մ ե մ․
Ըստ օրենքի ժառանգության իրավունքով Մերի Ռոմիկի Սաֆարյանին պատկանող Կապան համայնքի Օխտար գյուղում գտնվող 0․2012 հա բնակավայրերի նշանակության հողամասին տրամադրել հասցե՝ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Օխտար, Հռոմանց թաղամաս, թիվ 25 հողամաս։