Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18)-րդ և 19)-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 4-րդ գլուխների պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 05-ի «Կապան համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին» N 107-Ն որոշման 8)-րդ կետի ա. և բ. ենթակետերի պահանջները և հաշվի առնելով ԱՁ Հերմինե Սարգսյանի ոգելից և ալկոհոլային խմիչքի և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն ստանալու մասին 14.01.2020թ. հայտը, որոշում եմ
1. Տալ թույլտվություն ԱՁ Հերմինե Սարգսյանին /ՀՎՀՀ 78643724/` Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 3 հասցեում գտնվող առևտրի օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքի և ծխախոտի արտադրանքի առուվաճառք իրականացնելու համար:
2.Թույլտվությունը տալ 2020 թվականի համար ըստ եռամսյակների՝ սահմանված տուրքը վճարելուց հետո: