Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 117
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-ԻՆ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղականինքնակառավարմանմասին»ՀայաստանիՀանրապետությանօրենքի 18-րդհոդվածի 1-ին մասի 21)-րդկետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին մասով, 466-րդ հոդվածի 1-ին մասով, 468-րդ հոդվածի 1-ին մասով և 469-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3)-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 34-րդ հոդվածներով, համաձայն ՀՀ կառավարության 2005 թվականի նոյեմբերի 24-ի ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովելու մասին» թիվ 2093-Ն որոշման 5-րդ կետի, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 524332 վկայականը, ՀՀ ԿԱԱԳԿ պետական կոմիտեի կողմից 11.06.2018թ. տրված թիվ ԱՏ-07/06/2018-22-0023 տեղեկանքը և հաշվիառնելով համայնքիղեկավարիպաշտոնակատարի առաջարկությունը, որոշմաննախագծիքվեարկության     կողմ,       դեմ,      ձեռնպահարդյունքներով, համայնքիավագանին   որոշում   է.

1.      2002 թվականի հունիսի 14-ին Կապանի քաղաքապետարանի և «Նավռո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված հողամասի վարձակալության պայմանագրում կատարել  հետևյալ փոփոխությունները՝

1)      պայմանագրի 8-րդ կետում «Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի ----%-ը, որը կազմում է 7430 Հայաստանի Հանրապետության դրամ:» բառերը փոխարինել «Հողամասի վարձակալության տարեկան վարձավճարը կազմում է 279250 /երկու հարյուր յոթանասունինը հազար երկու հարյուր հիսուն/ դրամ համաձայն Կապան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի թիվ 10-Ն որոշման» բառերով:

2)     պայմանագրի 12-րդ կետում «Սույն պայմանագրով վարձակալական վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում 300315201070 հաշվի համարին» բառերը փոխարինել «Սույն պայմանագրով վարձակալական վճարումները կատարվում են բանկային փոխանցումով՝  900315201484 հաշվեհամարին» բառերով:

3)     պայմանագրի 15-րդ կետում «Սույն պայմանագիրը կնքվում է 5/հինգ/ տարի ժամկետով»  բառերը փոխարինել «Սույն պայմանագիրը կնքվում է մինչև 2040 թվականիդեկտեմբերի 31-ըժամկետով» բառերով:

2.     Համայնքիղեկավարի պաշտոնակատարին` իրականացնելսույնորոշումիցբխողգործառույթներն  օրենսդրությամբսահմանվածկարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.62 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner