Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն օրենքով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, Կապանի քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 101-Ա որոշումներով և քննության առնելով Սուրեն Հարությունյանի լիազորված անձ Լյովա Հարությունյանի դիմումը. որոշում եմ
1.Համայնքի Կապան քաղաքի Մ․Հարությունյան փողոցի թիվ 10/31 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման գոտում Սուրեն Սամսոնի Հարությունյանի կողմից ինքնակամ կառուցված, համայնքային սեփականություն գրանցված 23.9 քառ.մ արտաքին /22.2 քառ.մ ներքին/ մակերեսով ավտոտնակը 0.00239 հա սպասարկման հողամասով` 109010 /մեկ հարյուր ինը հազար տաս/ դրամով (23.9x10000x0.1673=39990 դրամ ավտոտնակի, 23.9x2887.5=69020 դրամ հողամասի համար) ուղղակի վաճառքի միջոցով օտարել Սուրեն Սամսոնի Հարությունյանին /ծնված 06.02.1952թ./:
2.Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած: