Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, հաշվի առնելով Սամվել Մանուչարյանի դիմումը և կից փաստաթղթերը, ո ր ո շ ու մ ե մ․
Սեփականության իրավունքով Սամվել Երեմի Մանուչարյանին պատկանող, Կապան համայնքի Նորաշենիկ գյուղում գտնվող 0.2243 հա մակերեսով բնակավայրերի նշանակության տնամերձ հողամասին, նրա վրա առկա 110․5 քառ․մ մակերեսով բնակելի տանը, 25․0 քառ․մ մակերեսով ավտոտնակին տրամադրել հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Նորաշենիկ, 3-րդ թաղամաս, 11 բնակելի տուն։