Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի կանոններով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրոնքի 72-րդ հոդվածով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համայնքային սեփականություն համարվող, Կապան քաղաքի Ձորք թաղամասի թիվ 18 շենքի թիվ 2 բնակարանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել քաղաքացի Կարինե Ռաֆիկի Բունյաթյանի ընտանիքին՝
ընտանիքի կազմը.
Կարինե Ռաֆիկի Բունյաթյան – վարձակալ
Գագիկ Գևորգի Լաչինյան – տղան
Գոռ Գևորգի Լաչինյան – տղան
Անահիտ Գուրգենի Հովսեփյան - մայրը
2. Կարինե Բունյաթյանի հետ կնքել համապատասխան պայմանագիր՝ մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը ժամկետով:
3. Կնքվող պայմանագով նախատեսել, որ պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում փոխառուի կողմից պայմանագրով ստանձնած պարտավորությունները պատշաճ կատարելու դեպքում փոխառուն փոխատուի ընտրությամբ ձեռք է բերում նշված բնակարանի անհատույց օգտագործման նոր պայմանագիր կնքելու կամ գնման կամ անհատույց ձեռք բերելու նախապատվության իրավունք:
4. Ուժը կորցրած ճանաչել Կապան համայնքի ավագանու 2017 թվականի ապրիլի 20-ի «Համայնքի սեփականություն համարվող գույքը՝ Ձորք թաղամասի թիվ 18, թիվ 2 բնակարանը վարձակալության տրամադրելու մասին» թիվ 23-Ա որոշումը:
5. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |