Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1–ին մասի 16–րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ և 70-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Կապանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» թիվ 723-Ն որոշման, հիմք ընդունելով Կապան համայնքի ավագանու 2025թվականի սեպտեմբերի 12-ի «ՀայաստանիՀանրապետությանՍյունիքիմարզիԿապանհամայնքիԿապան համայնքի Օխտար գյուղի Հռոմանց թաղամասի 12 հողամաս հասցեումգտնվող,համայնքայինսեփականություն հանդիսացող հողամասնաճուրդային կարգով օտարելու մասին» թիվ 124-Ա որոշումը և 2025թվականիհոկտեմբերի 30-ին կազմակերպված աճուրդի թիվ 16 արձանագրությունը.որոշում ե մ`
1. Կապան համայնքի Օխտար գյուղի Հռոմանց թաղամաս 12 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0․10286 հա հողամասը 2827000 (երկու միլիոն ութ հարյուր քսանյոթ հազար) դրամով սեփականության իրավունքով օտարել աճուրդում հաղթող Սիլվա Մկրտչյանին՝ բնակելի տուն կառուցելու նպատակով: Ծրագրի իրականացման ժամկետ սահմանել 10 տարի։
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: