Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 111
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 հոկտեմբերի 2015 թվականի N 62-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ԳՐ.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ 3-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ ԹԻՎ 12/1 ԵՎ 12/2 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.02657 ԵՎ 0,0327 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԼՈՒՍԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՈՒ ՍԵՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ  հոդվածի 1-ին մասի 20)-րդ կետով, Հայաստանի Հանրապետության  Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 9-րդ կետով, 72-րդ հոդվածով,  «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով և  հաշվի առնելով համայնքի ղեկավարի  առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության   8 կողմ,   0  դեմ,  0  ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին   ո ր ո շ ու մ  է.

1. Համայնքի Գր.Արզումանյան փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 12/1 և 12/2 հասցեներում գտնվող, սեփականության իրավունքով Լուսիկ Գևորգյանին  և Սենիկ Պետրոսյանին պատկանող բնակելի տան տնամերձ հողամասին կից ավել օգտագործվող 0.02657 և 0,0327 հա հողամասերը /ծածկագիր 09-001-112-014/  ճանաչել  համայնքային սեփականություն:
2. Թույլատրել համայնքի ղեկավարին հողամասերն ուղղակի վաճառքի միջոցով օտարել փաստացի տիրապետողներին՝ համապատասխանաբար՝ 140290,0 /մեկ հարյուր քառասուն հազար երկու հարյուր իննսուն/  և 172660,0 /մեկ հարյուր յոթանասուներկու հազար վեց հարյուր վաթսուն/ դրամ (ընդամենը 312950,0 դրամ) կադաստրային արժեքով:
3. Առաջարկել հողամասը փաստացի տիրապետողներ Լուսիկ Գևորգյանին  և Սենիկ Պետրոսյանին`  ապահովել սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ գործառույթների և դրանց հետ կապված ծախսերի կատարումը:
4. Համայնքի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner