Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ, 62-րդ և 65-րդ կետերի, հաշվի առնելով Մարինե Ստեփանյանի դիմումը և կից փաստաթղթերը, ո ր ո շ ու մ ե մ․
Վերահասցեավորել սեփականության իրավունքով Մարինե Վալերիկի Ստեփանյանին պատկանող, Կապան համայնքի Սզնակ գյուղում գտնվող 0․0187 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 09-082-0406-0023) բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը և 49․2 քառ․ մ մակերեսով բնակելի տունը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում՝ Մարզ Սյունիք, համայնք Սյունիք գ․ Սզնակ թիվ 42/2 բնակելի տուն) և տրամադրել նոր հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Սզնակ, 1-ին փողոց, թիվ 25 բնակելի տուն։