Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 95
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՈՐՊԵՍ «ԱՆՀԱՅՏ» ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱՆՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի  18-րդ  հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով,  համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի «Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին» թիվ 186-Ն հրամանի,  հաշվի առնելով համայնքի ղեկավարի   առաջարկությունը,   Կապան համայնքի ավագանին   որոշում  է.

1. Կապան համայնքի վարչական սահմաններում գտնվող, որպես  «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված ներքոհիշյալ հողամասերը ճանաչել համայնքային սեփականություն.

1) Կապան քաղաքի Համլետավան թաղամասում  09-001-0045-0002  կադաստրային ծածկագրից 0.15228 հա հողամասը.

2) Կապան քաղաքի Լեռնագործների փողոցի 4-րդ նրբանցքում գտնվող   09-001-0393-0017  կադաստրային ծածկագրով 0.02557 հա հողամասը.

3) Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 5-րդ նրբանցքում գտնվող   09-001-0573-0005  կադաստրային ծածկագրով 0.10964 հա հողամասը.

4) Կապան քաղաքի Արփիկ թաղամասում  09-001-0388-0042  կադաստրային ծածկագրից 0.00318 հա հողամասը.

5) Կապան համայնքի Շիկահող գյուղում 09-072-0107-0084 կադաստրային ծածկագրով  0.32879 հա հողամասը.

2. Համայնքի ղեկավարին` սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.69 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner