Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը նիստի օրակարգը հաստատելու մասին, համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Կապան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 9 արտահերթ նիստի օրակարգը.
1․ Կապան համայնքում 2021 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու և Կապան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 5-ի N 107-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
2․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման թույլտվության տրամադրման պայմանները և կարգը սահմանելու մասին
3․ Կապան համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
4․ Կապանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
5․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների հավելավճարի կիրառման կարգը և չափերը հաստատելու և Կապան համայնքի ավագանու 2014 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 80-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
6․ Համայնքի սեփականություն համարվող գույքի 2020թ. գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին
7․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին
8․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին
9․ ՀՀ Սյունիքի մարզի կապան համայնքի սեփականություն հանդիսացող շենքերի ու շինությունների կառավարման 2021թ․ և 2021-2023թթ․ ծրագրերը հաստատելու մասին
10․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն համարվող հողերի կառավարման 2021 թվականի ծրագիրը հաստատելու մասին
11․ Կապան համայնքի վարչական սահմաններում գտնվող, որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին
12․ Կապան համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին
|