Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2015 թվականի N_
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 19)-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության       կողմ,       դեմ,      ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է.

1. Համայնքային բյուջետային հիմնարկների կողմից բնակչությանը մատուցվող հանգստի կազմակերպման ծառայությունների դիմաց սահմանել հետևյալ վճարները.
1) Կապան քաղաքի մանկական զբոսայգի ՀՈԱԿ-ում`
ա.  զվարճահարմարանքների /կարուսելների և ատրակցիոնների/ տոմսի արժեքը սահմանել  50-100 դրամ
բ. բացօթյա դահլիճում կազմակերպվող միջոցառումների համար վճար չի սահմանվում:
2) Կապան քաղաքի մշակույթի կենտրոն ՀՈԱԿ-ի դահլիճում կինոցուցադրումներ կազմակերպելու համար տոմսերի արժեք սահմանել`
ա. ցերեկային`  ժամը 12:00-ից մինչև 16:00   200 դրամ
բ. երեկոյան` ժամը 16:00-ից հետո    1000 դրամ
2. Համայնքի սեփականություն համարվող գույքը` արտադպրոցական դաստիարակության կազմակերպությունների և մշակույթի օջախների դահլիճները, սրահները և այլ տարածքները մարզամշակութային, հասարակական միջոցառումների կազմակերպման նպատակով իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրելու համար սահմանել հետևյալ դրույքաչափերը`
1) Կապան քաղաքի մշակույթի կենտրոն ՀՈԱԿ-ում` յուրաքանչյուր համերգային և զվարճանքի այլ միջոցառումների կազմակերպման համար`
ա. մեծ դահլիճում` պայմանագրային, բայց ոչ պակաս  75000 դրամ
բ. կինոդահլիճում` պայմանագրային, բայց ոչ պակաս  15000 դրամ
Կապան քաղաքի մշակույթի կենտրոն ՀՈԱԿ-ում` համայնքում գրանցված մշակութային կազմակերպությունների, ստեղծագործական խմբերի և  անհատ ստեղծագործողների կողմից համերգային և զվարճանքի միջոցառումների կազմակերպման համար դահլիճները օգտագործման տրամադրելու դեպքում սահմանել զեղչ` վճարի 50%-ի չափով:
գ. համայնքային ենթակայության կազմակերպությունների համար`  անվճար
2) Կապան քաղաքի մշակույթի կենտրոն ՀՈԱԿ-ի դահլիճները հանրային և այլ միջոցառումների կազմակերպման նպատակով` պայմանագրային, բայց ոչ պակաս քան` մեկ ժամվա համար 5000 դրամ:
3) մարզադպրոցների դահլիճներում` սպորտային, առողջարարական միջոցառումների և հանգստի կազմակերպման նպատակով օգտագործման տրամադրելու դեպքում` պայմանագրային, բայց ոչ պակաս քան` մեկ ժամվա համար 2000 դրամ:
3. Թույլատրել համայնքի ղեկավարին` հաստատել մատուցվող ծառայությունների ցանկը և վճարի չափը` ըստ տեսակների, սույն որոշմամբ նախատեսված սահմաններում: 
4. Ուժը կորցրած ճանաչել Կապան քաղաքային համայնքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 25-ի <<Բնակչությանը մատուցվող հանգստի կազմակերպման ծառայությունների վճարներ սահմանելու մասին>>  թիվ 139-Ն որոշումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner