Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 87
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 մարտի 2019 թվականի N 447-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 11/9 ՀԱՍՑԵՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՆՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ 0.00242 ՀԱ ՀՈՂԱՄԱՍՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՎԼԱԴԻԿ ՄՈՎՍԵՍՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24) կետով, համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասի, 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, 2003 թվականի ապրիլի 17-ի «Բազմաբնակարան բնակելի շենքերի, բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների, առանձին կանգնած հասարակական ու արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատելու մասին» թիվ 470-Ն, Կապան համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 101-Ա որոշումների, քննության առնելով Վլադիկ Մովսեսյանի դիմումը. ո ր ո շ ու մ ե մ

1.Համայնքի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 11/9 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի կառուցապատման գոտում Վլադիկ Մովսեսյանի կողմից ինքնակամ կառուցած, համայնքային սեփականություն գրանցված 24.2 քառ.մ արտաքին մակերեսով ավտոտնակը 0.00242հա սպասարկման հողամասով, 46230.0/քառասունվեց հազար երկու հարյուր երեսուն/ դրամով (24.2x10000x0.11=26620.0 դրամ ավտոտնակի և 24.2x810 =19610.0դրամ հողամասի համար) ուղղակի վաճառքի միջոցով օտարել Վլադիկ Մովսեսյանին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(41.54 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner