Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն օրենքով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, Կապանի քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 101-Ա որոշումներով և քննության առնելով Կարեն Հովհաննիսյանի դիմումը. որոշում եմ
1.Համայնքի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 9/85 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման գոտում Կարեն Բենիկի Հովհաննիսյանի կողմից ինքնակամ կառուցված, համայնքային սեփականություն գրանցված 12.0 քառ.մ արտաքին /9.8 քառ.մ ներքին/ մակերեսով օժանդակ շինությունը, 0.0012 հա սպասարկման հողամասով` 74 810 (յոթանասունչորս հազար ութ հարյուր տաս) դրամով (12x20000x0.1673=40160 դրամ օժանդակ շինության համար, 12x2887.5.=34650 դրամ հողամասի համար) ուղղակի վաճառքի միջոցով օտարել Կարեն Բենիկի Հովհաննիսյանին (ծնված 12.11.1985թ.):
2.Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների`60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։