Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հ Հ օրենքի 43-րդ հոդվածով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24/ կետով, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 731-Ն, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումների և քննության առնելով Արամայիս Օհանյանի դիմումը. ո ր ո շ ու մ ե մ
1.Համայնքի Կապան քաղաքի Ձորք թաղամասի թիվ 15 շենքի հարևանությամբ Արամայիս Օհանյանի կողմից ինքնակամ կառուցած 45.4 քառ.մ ավտոտնակը, որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և համարել համայնքային սեփականություն` առանձնացնելով 0.00454 հա սպասարկման հողամաս: 2.Ավտոտնակին տրամադրել հասցե.Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք. Կապան, Ձորք թաղամաս, թիվ 15/27: