Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 46-րդ, 481-րդ, 60-րդ, 74-րդ և 76-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286, 2006 թվականի ապրիլի 20-ի թիվ 723-Ն և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնք, քաղաք Կապան, Չարենցի փողոց 6/6 հասցեում գտնվող`համայնքային սեփականություն հանդիսացող 0.0033 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիր 09-001-0624-0103) մրցույթային կարգով 1/մեկ/ տարի ժամկետով, տարեկան 820 /ութ հարյուր քսան/ դրամ մեկնարկային վճարով տրամադրել կառուցապատման իրավունքով` հեծանվային կայան կառուցելու նպատակով:
2. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասերի աճուրդի կազմակերպումը և իրականացումը: