Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 190
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 1998-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի  18-րդ  հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության                 կողմ,             դեմ,          ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին  ո  ր ո շ ու մ  է.

1.Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 13-ի «ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Խոտանան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Ներքին Խոտանանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» թիվ 1998-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու առաջարկությանը, ըստ որի նախատեսվում է Ներքին Խոտանան գյուղում գտնվող (Հավելված 7, տող «009-015», «դպրոց») 0,2 հա մակերեսով պետական սեփականության բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը սեփականության իրավունքով փոխանցել համայնքին պայմանավորված այն հանգամանքով, որ տվյալ տարածքում առկա գույքը՝ գրադարանի շենքը Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի «Համայնքի սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին» թիվ 51 որոշմամբ հանդիսանում  է համայնքի սեփականություն, իսկ Ներքին Խոտանանի գյուղում դպրոցի շենք երբևէ չի եղել:

2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ սահմանված կարգով դիմել ՀՀ Սյունիքի մարզպետին՝ ՀՀ կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 1998-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու խնդիրը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու հարցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(13.67 Կբ) Voroshman_naxagits
(11.73 Կբ) Himnavorum_texekanq
(829.25 Կբ) Sxema
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner