Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 139
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՌՈՒԴՈԼՖ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2016 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ` Հ. ԱՎԵՏԻՍՅԱՆ ՓՈՂՈՑԻ 18/4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 26.0 ՔԱՌ.Մ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ /ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ/ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխի, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության 2013 թվականի դեկտեմբերի 09-ի թիվ 36/1947 տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության 2006 թվականի հունվարի 17-ի թիվ 555248 տեղեկանքը և Կապանի տարածաշրջանի զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքների իրավունքների պաշտպանության «Ազատամարտ» կոմիտեի 2016 թվականի հունիսի 15-ի թիվ 08 գրությունը և համայնքի  ավագանու  առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության      կողմ,       դեմ,      ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին     ո ր ո շ ու մ  է.

1. Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը` Հ. Ավետիսյան փողոցի թիվ 18/4 հասցեում  գտնվող 26.0 քառ.մ հասարակական նշանակության ոչ բնակելի տարածքը /անշարժ գույքի սեփականության/օգտագործման/ իրավունքի գրանցման վկայական  N 2590740/ անհատույց /նվիրատվության կարգով/ օտարել Արցախյան պատերազմի մասնակից, 2-րդ կարգի հաշմանդամ՝ Կապան քաղաքի Գ. Նժդեհ փողոցի թիվ 161 տան բնակիչ Արմեն Մելսիկի Մեսրոպյանին:

2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner