Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18)-րդ և 19)-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 4-րդ գլուխների պահանջներով,հիմք ընդունելով համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Կապան համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու» N 143-Ն որոշման 9)-րդ կետի ա.ենթակետի պահանջը և հաշվի առնելով «Դարիստ Գրուպ» ՍՊ ընկերության տնօրեն Ռուզաննա Կարապետյանի ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվություն ստանալու մասին 08.02.2019թ. հայտը, որոշում եմ
1.Տալ թույլտվություն «Դարիստ Գրուպ» ՍՊ ընկերությանը /ՀՎՀՀ 09424031/` Կապան համայնքի Ա.Մանուկյան փողոցի թիվ 1ա հասցեում գտնվող առևտրի օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքի առուվաճառք իրականացնելու համար:
2.Թույլտվությունը տալ 2019 թվականի համար ըստ եռամսյակների՝ սահմանված տուրքը վճարելուց հետո: