Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22) կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման. ո ր ո շ ու մ ե մ
Սեփականության իրավունքով Կապան համայնքին պատկանող, համայնքի Կապան քաղաքի Գործարանային փողոցի թիվ 24/5 հասցեի արտադրական շինության հարևանությամբ գտնվող 0.06 հա հողամասին տրամադրել հասցե. Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք. Կապան, Գործարանային փողոց, թիվ 24/5/1: