Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն օրենքով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, Կապանի քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 101-Ա որոշումներով և քննության առնելով Հարութ Անտոնյանի դիմումը. որոշում եմ
1. Կապան համայնքի Սյունիք գյուղի Վերին թաղամասի թիվ 6/31 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման գոտում Հարութ Սոսիկի Անտոնյանի կողմից ինքնակամ կառուցված, համայնքային սեփականություն գրանցված 8.7 քառ․մ արտաքին /6.4 քառ․մ ներքին/ մակերեսով մառանը 0.00087 հա սպասարկման հողամասով` 27940 /քսանյոթ հազար ինը հարյուր քառասուն/ դրամով (8.7x20000x0.1209=21040 դրամ մառանի և 8.7x792=6900 դրամ հողամասի համար) ուղղակի վաճառքի միջոցով օտարել Հարութ Սոսիկի Անտոնյանին /ծնված 30.08.1991թ./:
2. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած: