Այսօր: Կիրակի, 16 Հունիսի 2019թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 262
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
 

Համայնքի ղեկավար ԱՐՏՈՒՐ ԱԹԱՅԱՆ

Արտուր Աթայանը ծնվել է 1964թ. ապրիլի 6-ին Կապան քաղաքում: 1981թ. ավարտել է Կապանի թիվ 2 միջնակարգ դպրոցը: 1982-1984թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1984թվականից աշխատանքի է անցել Կապանի <<Էլեկտրոն>> գործարանում: Մասնագիտությամբ  ֆինանսիստ-տնտեսագետ է:
1988 թվականից,  ազգային զարթոնքի տարիներին հանրապետության հարավային   սահմաններում ակտիվ մասնակցել է ինքնապաշտպանական ջոկատների ձևավորման, սպառազինման ու հանդերձավորման գործերին: 1991թվականից ՀՅԴ անդամ է, կուսակցության քաղաքային և մարզային կառույցներում պատասախանատու դիրքեր է զբաղեցրել: 1995 թվականին քաղաքացիական նախաձեռնությամբ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածու է առաջադրվել: 2002 թվականին հիմնել է  կրի արտադրության <<Վայբլ>> ՍՊ ընկերությունը: Ակտիվորեն զբաղվել է հասարակական գործունեությամբ, հանդես է եկել բազմաթիվ բարեգործական նախաձեռնություններով: Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության փորձ ունի: ՙՍյունյաց տուն՚ ազգային-մշակութային ընկերության հիմնադիր անդամ է: ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի խորհրդի անդամ է, եղել է պալատի Սյունիքի մասնաճյուղի խորհրդի նախագահ: Կարևոր դեր է խաղացել <<Կապան-Գլենդել քույր քաղաքների ընկերակցության>>հիմնադրման և միության ծրագրերի կյանքի կոչման գործում:
2008 թվականի հոկտեմբերի 12-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ձայների ճնշող մեծամասնությամբ ընտրվել է Կապանի քաղաքապետ: 
Ամուսնացած է , ունի երկու որդի և մեկ դուստր:

Կոնտակտային տվյալներ

Հեռախոս՝
Էլ. փոստ՝
Գրել նամակ՝-

Ընդունելություն

Գրանցվել առցանց

Նախընտրական ծրագիր

Անվանում Փաստաթղթեր

Ստացած ձայների քանակը

0

Լիազորությունների

Սկիզբ՝ 13/11/2008
Ավարտ՝ 12/11/2012

Կուսակցություն

Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner