Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 731-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումների, ո ր ո շ ու մ ե մ
1.Համայնքի Կապան քաղաքի Ռ․Մինասյան փողոցի թիվ 18 շենքի հարևանությամբ գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.0025 հա հողամասում ինքնակամ կառուցված՝ 23.68 քառ․մ արտաքին /21.7 քառ․մ ներքին/ մակերեսով ավտոտնակի և 25.0 քառ․մ մակերեսով ծածկի նկատմամբ ճանաչել Կապան համայնքի սեփականությունը։
2. Համայնքային սեփականություն հանդիսացող 0.0025 հա հողամասում գտնվող ինքնակամ շինությանը տրամադրել հասցե՝ Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք. Կապան, Ռ․Մինասյան փողոց, թիվ 18/51։
3.Սույն որոշումը հողամասի և շինությունների՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ՀՀ կադաստրի կոմիտեի հրամանով հաստատված ձևի հատակագծերի և դիմումի հետ միասին, ներկայացնել ՀՀ կադաստրի կոմիտեի «Կապան» սպասարկման գրասենյակ՝ օրենքով սահմանված կարգով իրավունքների պետական գրանցում կատարելու համար։