Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 07-Ի ԹԻՎ 71-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28)-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության     կողմ,      դեմ,     ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին   ո ր ո շ ու մ  է.

1.Կապան համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 7-ի «Կապան քաղաքի Շմավոն Մովսիսյանի անվան պատմության թանգարան ՀՈԱԿ-ը վերակազմակերպման եղանակով Կապանի ակումբագրադարանային միավորում ՀՈԱԿ-ին միացնելու, Կապանի ակումբագրադարանային միավորում ՀՈԱԿ-ի կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ և աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 71-Ա որոշման 6-րդ կետից հետո լրացնել նոր 7, 8 և 9 կետերով.

«7. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավարի 2017 թվականի փետրվարի 14-ի N 106-Ա որոշումը: 

8. Հաստատել Հայասանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավարի հաստատած՝

1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շմավոն Մովսիսյանի անվան պատմության թանգարան համայնքային ոչ առևտրային կազմակերպության և Կապան քաղաքի ակումբագրադարանային միավորում  համայնքային ոչ առևտրային կազմակերպության միջև կնքված միացման պայմանագիրը, համաձայն  N 1 հավելվածի: 

2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շմավոն Մովսիսյանի անվան պատմության թանգարան համայնքային ոչ առևտրային կազմակերպության գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ՝ վիճարկվող) պարտավորությունների՝ Կապան քաղաքի ակումբագրադարանային միավորում համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը փոխանցման ակտը, համաձայն N 2 հավելվածի: 

9. Հաստատել Կապան քաղաքի ակումբագրադարանային միավորում համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը փոփոխություններով՝ նոր խմբագրությամբ, համաձայն N 3 հավելվածի»:

2. Որոշման 3-րդ կետով հաստատված՝ «Ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը» N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1)Ավելացնել նոր՝ 15-րդ տող հետևյալ բովանդակությամբ՝

«15. Ֆոնդապահ17280072800»

2)Հավելվածի «Ընդամենը» տողը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝

«Ընդամենը 493734640»: 

2.Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 71-Ա որոշման 2-րդ կետը: 

 
Կողմ (10)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner