Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետով և 48-րդ հոդվածի դրույթներով, համաձայն Կապան համայնքի ավագանու 2023թ. դեկտեմբերի 27-ի «Կապան համայնքի 2024թ. բյուջեն հաստատելու մասին» թիվ 146–Ն որոշման և հաշվի առնելով քաղաքացի Արման Մարտիրոսյանի դիմումը, որոշում եմ․
1. Արման Մարտիրոսյանին հատկացնել դրամական օգնություն` 30 000 /երեսուն հազար/ դրամ:
2. Հանձնարարել ֆինանսական բաժնի պետին՝ սույն որոշման կատարումը ապահովելու նպատակով համայնքի բյուջեի բաժին 10 խումբ 07 դաս 01 /սոցիալական հատուկ արտոնություններ/ այլ դասերին չպատկանող/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 4729 հոդվածից հատկացնել 30 000 /երեսուն հազար/ դրամ: