Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 67
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 դեկտեմբերի 2015 թվականի N 81-Ն

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ՈՒՂՂԱԿԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԵՎ /ԿԱՄ/ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԱՐՁԱՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20)-րդ կետով, համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ, 481-րդ, 50-րդ, 76-րդ և 81-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286, 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման /գտնվելու վայրի/ գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին» թիվ 1746-Ն, 1997 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության և անօգտագործելի հողերի պետական հողային կադաստրի տվյալները հաստատելու մասին» թիվ 237 որոշումների և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության   10  կողմ,   0  դեմ,   0  ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է.

 1. Համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն համարվող հողամասերն ուղղակի կառուցապատման և /կամ/ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու դեպքում ըստ տարածագնահատման գոտիների մեկ քառ. մետրի համար սահմանել տարեկան վճարների հետևյալ չափերը`

ՀՀ

 

Տարածագնահատման գոտիները

X

XI

XII

1

Մինչև 20.0 քառ. մետրմակերեսովհողամասիհամար

2160  դրամ

1730 դրամ

1300 դրամ

2

20.0 քառ.մետրից մինչև 500.0 քառ.մետր մակերեսով հողամասի դեպքում 20.0 քառ.մետրը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետրի համար

580դրամ

460դրամ

350դրամ

3

500.0 քառ.մետրից ավել մակերեսով հողամասի դեպքում 500.0 քառ.մետրը գերազանցող յուրաքանչյուր քառ.մետրի համար

90դրամ

70դրամ

50դրամ

 2. Համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հողամասերը կառուցապատման և /կամ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու դեպքում սահմանել հետևյալ գործակիցները`
2.1 հասարակական նշանակության օբյեկտների համար`  
2.1.1 հանրային սննդի և ժամանցի կազմակերպման համար`   1.5
2.1.2 առևտրի, կենցաղային ծառայությունների և
ավտոտեխսպասարկման կետերի կազմակերպման համար        1.2
2.1.3 հանգստի և զբոսաշրջության կազմակերպման համար      1.0
2.1.4 ավտոտնակների, օժանդակ շինությունների համար         0.35
2.2 Արտադրական նշանակության օբյեկտների համար`           0.8
2.3 Այլ նպատակով օգտագործման տրամադրելու դեպքում       1.0
      3. Տարեկան վճարը ենթակա է վճարման յուրաքանչյուր ամիս հավասար չափերով: Վճարման ժամկետ սահմանել պարտավորությունների ծագման ամսվան հաջորդող յուրաքանչյուր ամսվա 15-ը: Վարձավճարի վճարումը պայմանագրով նախատեսված ժամկետից ուշացնելու դեպքում վարձակալը յուրաքանչյուր օրվա համար վճարում է տույժ չմուծված վճարի գումարի 0.1 %-ի չափով:
4. Թույլատրել համայնքի ղեկավարին` համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն համարվող հողամասերը սահմանափակ օգտագործելու իրավունքով /սերվիտուտ/ տրամադրելու դեպքում, ըստ հողերի տարածագնահատման /գտնվելու վայրի/ գոտիականության գործակիցների, վարձավճար սահմանել առանձին որոշումներով` ոչ պակաս, քան կադաստրային արժեքի 2 տոկոսի չափով:
5. Ուժը կորցրած ճանաչել Կապան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի <<Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն համարվող հողամասերն ուղղակի կառուցապատման և /կամ/ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու վարձավճար սահմանելու մասին>> թիվ 96-Ն որոշումը:


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
voroshum
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner